Թուրք լրագրող, սյունակագիր Ումիթ Քըվանչն անդրադարձել է թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Էլ Բաբում իրականացվող «Եփրատի վահան» գործողությանը և նկատել, որ Թուրքիայի լրատվական դաշտն ամբողջական ու բավարար տեղեկատվություն չի հաղորդում Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Թուրքական demokrathaber.org կայքում հրապարակված հոդվածում Քըվանչը նշել է, որ 2016 թվականի օգոստոս ամսից մինչ օրս 52 զոհ տված թուրքական ԶՈւ-ի զինծառայողներն անորոշության մեջ են և չգիտեն՝ ում կամ ինչի համար են պատերազմում: Սյունակագիրը նաև նշել է, որ իշխանությունների հնչեցրած ամպագոռգոռ հայտարարությունները, թե «Էլ Բաբից կմտնենք, Մոսուլով դուրս կգանք», ինչպես պարզ դարձավ անցնող ամիսների ընթացքում` այդքան էլ իրատեսական չէին: «Իրականությունն այն է, որ թուրքական ԶՈւ-ն Էլ Բաբում բախվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմած պաշտպանական «պատին» և կանգ առել», -գրում է Քըվանչը: Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
14:45
14:29
14:09
13:56
13:35
13:24
13:18
13:03
12:33
12:08
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55