Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը նաև նախատեսում է կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում, էականորեն կթուլացնի օրենքի գերակայությունը երկրում և մեծ վնասներ կհասցնի առանց այդ էլ փխրուն ժողովրդավարությանը:
Թուրքական «Բիրգյուն» պարբերականի թղթակցի հարցերին պատասխանած Փիրին նշել է, որ վերջին 3 տարում Եվրախորհրդարանը նկատում է Թուրքիայում օրենքի գերակայության ակնհայտ թուլացում, իսկ 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո այդ ընթացքն է՛լ ավելի մեծ թափ է ստացել:
«Եվրախորհրդարանն այլ ելք չուներ, քան կոչ անել ժամանակավորապես սառեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները», - նշել է Փիրին և հավելել, որ Եվրամիության անդամ երկրները լուրջ մտահոգություններ ունեն Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի հետ կապված:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին 79 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով կառույցն ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44