Գյումրիի քաղաքապետարանում այսօր իրարանցում էր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցություն էր անցկացնում գործարարների հետ վարչապետի՝ հունվարի 28-ին Գյումրի կատարելիք այցին ընդառաջ: Բայց քանի որ մինչ այդ՝ հունվարի 26-ին, գյումրեցի գործարարներն են այցելելու վարչապետին՝ քաղաքի զարգացմանն առնչվող հարցեր քննարկելու, Բալասանյանը ներկաներին հորդորեց կոնկրետ առաջարկներ նախապատրաստել, խմբավորել հարցերը, այնպես անել, որ կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը որեւէ հարց հանկարծ չկրկնվի: Ի դեպ, Գյումրու զարգացման վերաբերյալ պիլոտային ծրագրի շուրջ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ աշխատանք է կատարվել: Առաջիկայում կլինի ծրագրի շնորհանդեսը՝ հետագա քայլերը քննարկելու նպատակով: Այսօրվա խորհրդակցությունից պարզ դարձավ նաեւ, որ պիլոտային ծրագիրը երկու ուղղություն ունի. դրանցից մեկով նախատեսվում է քաղաքում երկու փողոցներ վերանորոգել՝ տուրիզմը զարգացնելու նպատակով: Բալասանյանի խոսքով՝ ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի շրջանակում քննարկվելու են փողոցների վերականգնման, լուսավորության ապահովման եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր: Նշենք, որ օրերս Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե կառավարությունը մասնավոր հատվածի հետ փոխգործակցությամբ մշակում է Գյումրի քաղաքի զարգացման, մասնավորապես, Կումայրի արգելոց-թանգարանի եւ Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Վարչապետի համոզմամբ՝ պատմամշակութային այս կարեւոր արժեքների վերականգնումն ու մյուս նախաձեռնությունները հնարավորություն կտան խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում: Վարչապետի ուշադրության կենտրոնում են նաեւ քաղաքի ներդրումային գրավչությանն ուղղված քայլերը, կոնկրետ բիզնես ծրագրերը: Համաձայն շրջանառվող լուրերի՝ Գյումրիում նախատեսվող միջոցառումների շրջանակում առաջին ներդրումը հենց Կարեն Կարապետյանն է անելու: Ի դեպ, երբ դեկտեմբերի 7-ին վարչապետն այցելեց Գյումրի, շատերը պնդում էին, որ նրա հաջորդ այցը հանրապետության երկրորդ քաղաք, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ դեկտեմբերի 7-ին:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44