Փարիզի իշխանությունները քաղաքում էլեկտրական շարժիչներով երկու անվարորդ փոքր ավտոբուս են գործարկել: Այդ նախագիծը դեռ համարվում է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքային իշխանությունները պատրաստ են զարգացնել այդ տրանսպորտային միջոցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկու ավտոբուսները շարժվում են կարճ երթուղով՝ բացառապես առանձնացված գծով, որով չի երթևեկում այլ տրանսպորտ:
Յուրաքանչյուր ավտոբուս կարող է տեղավորել 12 մարդու: Այն ունի լազերային հեռաչափեր և ամբողջ պարագծով տեղադրված բազմաթիվ տեսախցիկներ՝ մարդկանց և մեքենաների հետ բախումները կանխելու համար:
Ավտոբուսները չունեն ոչ միայն վարորդ, այլև վառ արտահայտված առաջնային և հետևի հատված: Հասնելով նշանակետին՝ այն կարող է առանց շրջվելու անմիջապես հետ շարժվել:
Փարիզի քաղաքապետի տեղակալ Ժան-Լուի Միսիկան հայտարարել է լրագրողներին, որ անվարորդ տրանսպորտային միջոցները շուտով հեղափոխություն կգործեն քաղաքային տրանսպորտի աշխարհում և ամբողջությամբ կփոխեն մեծ քաղաքներում մարդկանց կյանքը:
Հեռանկարում քաղաքային իշխանությունները հույս ունեն նման ավտոբուսներով փոխարինել գնացքները, որոնք կապում են Փարիզի մոտակայքում գտնվող փոքր քաղաքները մեգապոլիսի հետ:
Փորձարկման արդյունքներն ամփոփվելու են երեք ամսից:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02