Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահներից Ֆիգեն Յուքսեքդաղը հայտարարել է, որ իշխանությունները ներկայում անմարդկային ռեժիմի հաստատմամբ փակում են երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհը:
Բանտից գրավոր կերպով պատասխանելով «Ջումհուրիյեթ» պարբերականի հարցերին՝ Յուքսեքդաղը պատմել է, որ բանտում նրան և իր մյուս գործընկերներին միտումնավոր մեկուսացնում են առանց դատարանի որոշման: Նա նշել է, որ իր ձերբակալությունից առաջ բանտում ազատվել է մի ամբողջ մասնաշենքի հարկ, որտեղ նա ամբողջովին միայնակ է:
«Այս ամենն արվում է, որպեսզի կտրվի մեր կապն աշխարհի հետ: Որպեսզի երբ բղավենք` լսող չլինի», - ասել է Յուքսեքդաղը՝ հավելելով, որ վերահսկվում են նաև իր ու իր հարազատների տեսակցությունները:
Նա նաև նշել է, որ հույս ունի, թե կառավարման նախագահական համակարգին անցման վերաբերյալ հանրաքվեին, այնուամենայնիվ, «ոչ» ասողների թիվը կգերազանցի, և «նրանք կկարողանան կանգնեցնել աղետը»:
«Պետք է տեր կանգնենք ազատությանը, քանի դեռ Թուրքիան չի վերածվել 3 կողմից ծովով շրջապատված մի մեծ բանտի: Ի հեճուկս ամենի` մեր հույսը պետք է չմարի», - ասել է ԺԴԿ համանախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44