ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում կաջակցի պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը: Այդ մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի կայքում:
Հունվարի 23-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում: Քվեարկության ժամանակ նա ստացել է 11 հանրապետականների ձայներն ընդդեմ 10 դեմոկրատների ձայների: Նրա թեկնածությունն այժմ պետք է հաստատի ամբողջ Սենատը:
Մինչ Հայոց ցեղասպանությունը հերքողները կոչ են անում նախագահ Թրամփին և նրա թիմին երաշխավորել, որ նրա վարչակազմը չի ճանաչի ցեղասպանությունը, Թրամփի կառավարության թեկնածուներն իրենց կարծիքն են բարձրաձայնում այդ հարցի վերաբերյալ: Պատասխանելով Նյու Ջերսիից սենատոր Բոբ Մենենդեսի հարցին՝ պետքարտուղարի թեկնածուն ասել է. «1915 թվականի ողբերգական վայրագությունները ցավոտ հարց են մնում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, և ԱՄՆ-ի շահերից է բխում երաշխավորել երկու երկրների միջև խաղաղ և կայուն հարաբերությունների հաստատումը: Թեկնածության հաստատման դեպքում ես կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանային կայունության»,- ասել է նա:
Խոսելով Թուրքիայի կողմից հիմնարար ազատությունների խախտումների մասին՝ Թիլերսոնը հստակեցրել է, որ նա «շատ մտահոգված է Թուրքիայի իշխանությունների կողմից վերջերս ձեռնարկված քայլերի առնչությամբ»:
«Կրոնական ազատությունը կարևոր ամերիկյան սկզբունք է և միջազգային խաղաղության և կայունության հարցում կարևոր գործոն: Թեկնածության հաստատման դեպքում, ես կաշխատեմ Թուրքիայի հետ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության և նրանց մշակութային ժառանգությունների նկատմամբ հարգանքը խթանելու հարցում»,- ասել է նա:
«Հայկական համագումարը բարձր է գնահատում սենատոր Մենենդեսի նվիրվածությունը հայկական խնդիրների հարցում և դրանք թեկնածուի առջև բարձրացնելը»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Մինչ Թիլերսոնը սպասում է Սենատի կողմից վերջնական քվեարկության, սպասվում են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանի վերաբերյալ հարցերին ավելի շատ պատասխաններ:
«Մենք անհամբեր սպասում ենք նոր վարչակազմի և Կոնգրեսի հետ աշխատանքին՝ խորացնելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև մշտական կապերը, ինչպես նաև ընդլայնելու համար Հայաստանի համար տնտեսական հնարավորությունները»,- ասել է Արդունին:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02