Մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսն, անդրադառնալով հունվարի 25-ին Նարդարանի գործով Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացված անարդար վճիռներին, ասել է, որ Իլհամ Ալիևը գնում է վտանգավոր ճանապարհով: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Իլհամ Ալիևի վարչակարգի օրոք Ադրբեջանում իրականացվում են անարդար ձերբակալություններ, որոնց նպատակն է վերացնել վարչակարգի դեմ հանդես եկող ցանկացած ընդդիմության, ինչը երկրում խարխլում է ժողովրդավարության հիմքերը և երկիրը տանում վտանգավոր ճանապարհով»,- ասել է իրավապաշտպանը:
Հունվարի 25-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Նարդարանի գործով հերթական դատավարությունը, որի արդյունքում 16 հոգի դատապարտվել են 10-20 տարվա ազատազրկումների:
2015 թվականի նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և ևս 15 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:
Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02