News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանն ու Շվեդիան պետք է խորացնեն համագործակցությունը և կիսվեն տարածքային արդյունավետ պաշտպանության ապահովման գործընթացում ունեցած փորձը։
Ընդգծվում է, որ Իզորիան այդ հայտարարությունն արել է իր եվրոպական շրջագայության շրջանակներում Շվեդիայում գտնվելիս։ Այստեղ նա բանակցել է իր շվեդ գործընկեր Յուսսի Նիինիստեի հետ և կարևորել է ընդհանուր մարտահրավերների հաղթահարումը։
Իզորիան հիշեցրել է, որ Սևծովային տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցը քննարկվել է նախորդ տարվա հուլիսին Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ.
«Տվյալ պլանի վերջնական տարբերակի մշակումը պետք է ավարտվի 2017 թվականին։ ՆԱՏՕ-ի երկրների հետ համատեղ ռազմավարական քննարկումներին ու կանոնավոր խորհրդակցություններին զուգահեռ մենք ցանկանում ենք ավելի ակտիվ մասնակցել Սևծովյան տարածաշրջանի կայուն միջավայր ապահովելուն»։
Խոսելով տարածաշրջանի անվտանգության իրավիճակի մասին՝ Իզորիան հիշեցրել է Ռուսաստանի կողմից վրացական տարածքներն օկուպացնելու ու Ղրիմը բռնակցելու մասին։
Նա ընդգծել է, որ այդ ամենից հետո ապակայունացել է իրավիճակն Արևելյան Եվրոպայում, բարդացել է անվտանգության միջավայրը Սև ծովում. «Մենք հավատում ենք, որ առանցքային կարևորություն ունի այն, որ ՆԱՏՕ-ն ավելի ակտիվ ներգրավվի սևծովյան տարածաշրջանում»։
13:03
12:33
12:08
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55