Թուրքիայում «Գեզիջի» հետազոտական կենտրոնը հատուկ հարցում է անցկացրել գարնանը սպասվելիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ, որի արդյունքները կրկին հուսադրող չեն երկրի իշխանությունների համար:
Ըստ «Գեզիջիի»` հարցվածների 58 տոկոսը կտրականապես դեմ է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցնելու առաջարկին, կողմ է արտահայտվել հարցվածների 42 տոկոսը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Կենտրոնի ներկայացուցիչը նաև մանրամասնել է, որ նախագահական համակարգին «ոչ» են ասում հիմնականում քեմալական ընդդիմությունը, ինչպես նաև ազգայնականների մոտ 70 տոկոսը, որոնք ի տարբերություն իրենց առաջնորդ Դևլեթ Բահչելիի, որը խորհրդարանում ակտիվորեն աջակցել է իշխող կուսակցությանը սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հարցում, չեն պատրաստվում աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Պարբերականը նաև գրում է, որ փոփոխությանը դեմ են արտահայտվում հիմնականում նրանք, ովքեր մանրամասնորեն տեղյակ են սահմանադրական փոփոխությունների նախագծի կետերից:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի վերջին SONAR սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել էր Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու թեմայով անցկացված վերջին հարցումների տվյալները, որոնց համաձայն երկրի բնակչության շուրջ 56%-ը «ոչ» է ասել նախագահական համակարգին անցմանը:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44