Օրերս Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում: Այցի ընթացքում քննարկվել էին նաև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Ինչ խոսք, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման, ինչպես նաև քաղաքական տեսանկյունից այցը կարևոր նշանակություն ուներ:
Կարապետյանի այցի տնտեսական հետևանքների մասին կանխատեսումներ անելը դեռ վաղ է, սակայն ուշադրության է արժանի մի կարևոր հանգամանք: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարվեց 15 օրվա ընթացքում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում և քննարկել տեխնիկայի մատակարարման պայմանները: «Մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը»:
Հանձնանարարկանները թույլ են տալիս ենթադրել, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսաստանյան կողմի հետ տնտեսական համագործակցության խորացման վերաբերյալ: Վարչապետի կողմից հանձնարականների լրացուցիչ արագացման գործընթացն էլ վկայում է այն մասին, որ խնդիրը մտել է գործնական փուլ: Գուցե կողմերը հստակ պայմանավորվածություն ունեն կոնկրետ ժամկետների մասով, պարզ չէ, այնուամենայնիվ այցին հաջորդող առաջին նիստի ժամանակ նման հանձնարարականն ու ժամկետների սղության մասին շեշտադրումները թույլ են տալիս ենթադրել, որ կառավարության ղեկավարը Ռուսաստանից «բերել է» նաև տնտեսական ծրագրեր:
Ինչ վերաբերվում է բուն հանձնարարականին, ապա կարծում եմ, որ նման ծրագիրը լրացուցիչ խթան է հանդիսանալու ոլորտի զարգացման համար: Հայաստանը մեծ պոտենցիալ ունի գյուղատնտեսության ոլորտում և գյուղացիական տնտեսություններին ցանկացած աջակցություն անհետևանք չի մնալու:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58