Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն արդեն ձգձգվել է ավելի քան 20 տարի և ավելին ու ավելին է պահանջում: Եթե հայկական 2 կողմերը պատրաստակամություն են ցուցաբերում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահների առաջարկների ուղղությամբ, ապա պաշտոնական Բաքուն ոչ միայն չի ձգտում դրան, այլև փորձում է այս կամ այն կերպով խափանել միջնորդների նախաձեռնությունները, կամ այս կամ այն կերպ ձգձգել դրանց դիտարկումը, գրում է 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Независимая Газета»-ում:
Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինի պես շարունակում է դիմել ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքներին: «Մենք ցանկացած պահի պատրաստ ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- օրերս հայտարարել է նա կառավարության ընդլայնված նիստի ժամանակ: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում իրատեսորեն գնահատել կարևորագույն գործոնները՝ սեփական ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի համար նոր ռազմական հակամարտության «գինը», դրա հետևանքները, գրում է հեղինակը՝ նշելով, որ թվում է, թե Բաքվի նախորդ ղեկավարության սխալ հաշվարկները, ղարաբաղյան պատերազմի դասերը բավական ուսանելի են: Հենց ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկության բացակայությունը, ինչպես դա պահանջում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սեփական հնարավորությունների գերագնահատումն էլ բերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած շրջանների վերահսկողության կորստին:
Բաքվի «սխալներին» կարելի է վերագրել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր իսկ մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի նկատմամբ ոչ բավարար լուրջ վերաբերմունքը: «Թվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանատու աշխատակիցները, պաշտոնապես արտահայտվելով այդ փաստաթղթերի մասին, պետք է չափազանց ճշգրիտ լինեին»,- գրում է նա:
Կազիմիրովն ընդգծում է, որ Բաքվի ղեկավարությունը կառուցողական վերաբերմունք չի դրսևորում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնություններին: Փաստացիորեն արգելափակված են առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու, միջադեպերի հետաքննության և դրա մեխանիզմի, վստահությանն ուղղված քայլերի իրականացման մասին առաջարկները, ինչպես նաև այլ առաջարկներ, որոնք կարող էին նպաստել շփման գծի երկայնքով իրավիճակի կարգավորմանը և բանակցային գործընթացի շարունակությանը: «Ընդ որում՝ դրա համար բազմիցս ընտրվում է կեղծավոր մարտավարություն կեղծ տպավորություն ստեղծելու համար՝ իբր Բաքուն պատրաստ է դրական վերաբերել համանախագահների նախաձեռնություններին, կամ դեռ ուսումնասիրում է դրանք՝ ավելի ուշ դրանցից հրաժարվելու և դրանց անընդունելիության մասին խոսելու համար: Այդ հնարքները նպատակ ունեն նախևառաջ թաքցնել իրենց բացասականությունը»,- գրում է հեղինակը:
Օրինակ, հեղինակի խոսքով, միջադեպերի հետաքննության մեխանիզմն ադրբեջանական կողմը կիրառելի է համարում միայն «զբաղեցրած դիրքերից հայկական զորքերի դուրսբերման դեպքում»: «Ասես մինչ այդ միջադեպեր ընդհանրապես չեն եղել և չեն կարող լինել: Իլհամ Ալիևի նպատակը՝ ղարաբաղյան կարգավորումը հանգեցնել միայն հայկական զորքերի դուրսբերման, միամիտ է և պարզապես անիրատեսական: Լիովին պարզ է, որ զորքերի դուրսբերումը կարող է տեղի ունենալ միայն այնպիսի հարցերի լուծման հետ ընդհանուր համատեքստում, ինչպիսին է հրադադարի, ռազմական գործողությունների դադարեցման հուսալի ամրապնդումը և Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակը»,- գրում է նա:
«Այդ ակնհայտ փաստը համառորեն չհասկանալը հակամարտության այդ կողմի դիրքորոշումը բավականին թերի է դարձնում և անգամ ներքին առումով՝ ցավոտ: Շատ ավելի իրատեսական են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ պետությունների նախագահների խորհրդի հայտարարության թեզերը: Այնտեղ որոշվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական քայլերի հաջորդականությունը: Իլհամ Ալիևի դիրքորոշումը բացարձակ համատեղելի չէ ԱՊՀ պետությունների նախագահների նախանշած քայլերի հետ, որոնք որոշվել էին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից առաջ»,-եզրափակում է Կազիմիրովը:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02