Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա դրսևորվեց ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարթություններում: Այս կարևոր փուլում վարչապետի՝ գլխավոր դերակատարություն ստանձնելը խոսում է ՌԴ-ում ու հայաստանյան իշխանական օղակներում նրա վստահելի ու ազդեցիկ լինելու մասին: Դա է վկայում նաև Դմիտրի Մեդվեդևին ուղղված՝ Հայաստան այցելելու պատասխան հրավերը:
Գործընթացում ուշագրավ կարելի է համարել նաև վարչապետի՝ ռուսական շրջանակների կողմից ընդգծված վերաբերմունքի արժանանալը, որը նրա իմիջին վստահելիության ու ամրության հատկանիշներ է հաղորդում:
Իսկ ինչպիսին է այցի տնտեսական հատվածը: Առաջին հերթին հարկ է հիշատակել այն, որ ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով ՀՀ մուտքի մասին համաձայնագիրը նպաստելու է տուրիզմի զարգացմանը: Ի լրացումն այդ պայմանավորվածության արդեն այսօր կառավարության նիստի ժամանակ Կ. Կարապետյանը ՌԴ քաղաքացիների համար տուրիստական փաթեթ ստեղծելու մասին հանձնարարական է տվել:
Ակնհայտ է, որ վարչապետի ռազմավարությունում հիմնական «ստավկան» արված է ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունների ու Ռուսաստանի հետ ունեցած բազմաշերտ հարաբերությունների վրա: Բայց շատ կարևոր է, որ այս զարգացումները պարփակված չմնան ԵՏՄ-ի ու հայ-ռուսական շրջանակներում, ընդգրկեն նաև Արևմուտքը, Մերձավոր արևելքն ու աշխարհի այլ հատվածներ: Հաջորդ փուլում արդեն պարփակվածության վտանգի հաղթահարումը դառնալու է առաջնային:
Ինչ վերաբերում է ներդրումներին ու ներդրումային հիմնադրամի ստեղծման շուրջ պայմանավորվածությանը, դա, ըստ ամենայնի, սպասվում է ավելի ակտիվացնել ընտրություններից հետո: Կ. Կարապետյանն ինքն էլ է հայտարարել, որ նախընտրական շրջանը շատ անբարենպաստ շրջան է ներդրումների համար: Հետևաբար, ՌԴ-ի, ինչպես նաև մոսկվայաբնակ հայերի կողմից հնարավոր ներդրումները պետք է ակնկալել հետընտրական փուլում: Հարկ է նկատել, որ այս գործընթացն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ ընտրություններից հետո Կ. Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44