Հարվածները եւ ապտակները ոչ միայն երեխաներին ավելի ենթարկվող չեն դարձնում, այլեւ նպաստում են նրանց մոտ լուրջ խնդիրների զարգացմանը: Այդ մասին հայտնում է Թեքսասի համալսարանից հետազոտական խումբը Էլիզաբեթ Գերշոֆի գլխավորությամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն, ժամանակակից երեխաների ավելի քան 60 տոկոսը ինչ-որ անգամ ենթարկվել է ֆիզիկական պատժի: Ամենից հաճախ երեխաներին ապտակում են` պատժելու համար կամ որ ստիպեն ենթարկվել: Վերոհիշյալ համալսարանի գիտնականները փորձել են պարզել, թե մարմնական պատիժներն ինչպես են ազդում երեխաների առողջության վրա: Այդ նպատակով նրանք վերլուծել են 75 հետազոտության արդյունքները, որոնք իրականացվել են 1960-ներից ի վեր եւ որոնցում տվյալներ են ներկայացվել 160 927 երեխայի մասին:
Դեպքերի 99 տոկոսում ապտակները եւ հարվածները վնասել են երեխաներին եւ նրանց մոտ ագրեսիայի, ասոցիալ պահվածքի, կոգնիտիվ խանգարումների, ցածր ինքնագնահատականի, երեխաների եւ ծնողների միջեւ հարաբերությունների խանգարման զարգացման են հանգեցրել:
Հետազոտողներն ընդգծում են, որ իրենք չեն վերլուծել ֆիզիկական բռնության ավելի լուրջ ձեւերի ազդեցությունը` ուսումնասիրելով միայն ապտակներինը: Գիտնականների խոսքով, շատերն օգտագործում են պատժի այս ձեւը դաստիարակչական նպատակներով` չմտածելով, որ նույնիսկ դրանք կարող են լուրջ խնդրներ առաջ բերել:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց մանկությունում ապտակել են,հասուն տարիքում ավելի հաճախ են տառապում ճարպակալումից եւ առանձնանում են պակաս ամուր առողջությամբ. նրանց մոտ հաճախ սրտի հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ հոդացավի զարգացման ռիսկը մեծանում է 35 տոկոսով:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47