ԱՎԾ հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներըի համաձայն 2016 թվականի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 0.5 տոկոսով:
Տնտեսական աճի ապահովմանը էապես նպաստել է ծառայությունների մատուցման ոլորտը՝ 7.1 տոկոս աճի շնորհիվ: Արդյունաբերությունը ապահովել է 6.7 տոկոս աճ և տարվա կտրվածքով կազմել է 1 429 044.0 մլն դրամ: Պետք է նշենք, որ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը երկարատև անկումից հետո աճի միտում է գրանցել՝ 1.5 տոկոս, ինչն պայմանավորված է պղնձի միջազգային գների աճով: Վերջինս դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա:
Գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմում է 5.2 տոկոս, տարվա կտրվածքով ծավալը կազմում է ընդամենը 907 505.1 մլն դրամ: Ակնհայտ է, որ գյուղատնտեսական ոլորտում տիրող իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, և անհրաժեշտ է վերջինններիս վերլուծության արդյունքում մշակել գյողատնտեսության զարգացման ռազմավարություն, որն իր մեջ կներառի արտադրողին աջակցելու. մրցունակ արտադրանք ստեղծոլու, արտադրական ծավալները մեծացնելու, ինչպես նաև առկա շուկաներում ամրապնդվելու և նորերը որոնելու հստակ մոտեցումներ:
Շինարարությունը անկումը շարունակական բնույթ է կրում, կազմում է 10.8 տոկոս:
Ներքին առևտրի շրջանառության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1 տոկոս է և կազմում է 2 233 593.7 մլն դրամ: Աճի ցածր տեմպը պայմանավորված է տրանսֆերտների կրճատման արդյունքում բնակչության եկամուտների և սպառման վարքագծի փոփոխության հետ:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ 1.7 տոկոսով ավելացել է միջին ամսական աշխատավարձերը, իսկ սպառողական գների անկումը կազմել է 1.4 տոկոս:
Հուսադրող է արտաքին առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճը, որը նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ կազմել է 7.4 տոկոս, ապահովելով 2 436.6 մլրդ դրամ:
Նշենք, որ այդ հատվածի աշխուժացումը շարունակում է ապահովվել արտահանման ծավալների ավելացման շնորհիվ: Վերջինս պահպանել է դրական տենդենցը և աճը կազմել է 20 տոկոս, ապահովելով 855.9 մլրդ դրամ: Հատկանշական է, որ ներմուծման ցուցանիշը երկարատև անկումից հետո գրանցել է 1.6 տոկոսանոց աճ, ծավալները կազմել են 1 580.7 մլրդ դրամ:
Նշենք, որ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կանխատեսմամբ 2016-ի արդյունքներով իրական ՀՆԱ-ն կկազմի 0.5%` նախատեսված 2.2% աճի փոխարեն: Հայաստանի տնտեսությունը չեր կարող զերծ մնալ արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններից: 2016 թվականը նախարարը գնահատել էր որպես «ցնցումների վերջնակետ» իսկ 2017 թվականը՝ «վերականգնողական տարի»: Նախարարի կանխատեսմամբ այս տարվա իրական աճը կլինի 3.2%:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55