Թուրքիայի և Հունաստանի միջև նոր լարվածություն է առաջացել Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար մեղադրվող 8 զինծառայողների խնդրի շուրջ, որոնք ապաստանել են հարևան Հունաստանում, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ նախօրեին Հունաստանի գերագույն դատարանը 8 զինծառայողներին Թուրքիային չարտահանձնելու մասին որոշում է կայացրել:
Ավելի վաղ Հունաստանի դատարանը մերժել էր Թուրքիայի`հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինվորականներից երկուսին՝ կապիտան Ուղուր Ջանին և ավագ սերժանտ Մեսութ Ֆըրաթին արտահանձնելու պահանջը:
Նշենք, որ 2016-ի հուլիսի 20-ին Հունաստանում ապաստանած 8 թուրք զինծառայողները, որոնց թվում են նաև Ուղուր Ջանն ու ավագ սերժանտ Մեսութ Ֆըրաթը, հերքել էին իրենց մասնակցությունը հեղաշրջման փորձին և նշել, որ թաքնվել են, քանի որ վտանգի տակ է եղել իրենց կյանքը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Հունաստանի գերագույն դատարանի այս որոշումը:
«Մենք բոյկոտում ենք այս որոշումը, որը խոչընդոտում է մեր 248 քաղաքացիների մահվան և մեր նախագահի կյանքին սպառնացած այդ կասկածյալների՝ թուրքական դատարանի առաջ կանգնելու գործընթացին», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44