Մնում ենք անուղղելի լավատես . այս մասին «Օֆշորային սկանդալի կոռուպցիոն հետագիծը. կլինե՞ն արդյոք իրավական հետևանքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Քննարկման առիթը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռուպցիայի դեմ իրական պայքար տանելու մասին բավականին կոշտհայտարարությունն էր:
«Ուշադիր հետևել ենք վարչապետի այդ հայտարարությանը, անկեղծորեն ուզում ենք հավատալ, որ «ուզում ենք իրապես պայքարել կոռուպցիայի» դեմ, որ դա կլինեն ոչ թե խոսքեր, այլ գործնական քայլերով պայմանավորված մի գործընթաց: Նորից մնում ենք անուղղելի լավատես, ցավոք, մեր նախկին փորձեր է դա հուշում», -ասաց Հերիքնազ Տիգրանյանը։
Բայց մյուս կողմից, հարց հնչեց, որ Հովիկ Աբրահամյանը տասն օր առաջ հրաժարական տված Միհրան Պողոսյանին ասաց`«շնորհակալություն» ու ներկայացրեց ԴԱՀԿ նոր պետին:
«Նա, գուցե, իսկապես լավ կառավարիչ էր, և վարչապետը անդրադարձավ որպես պետական ծառայողի: Բայց, իհարկե, հանրությունը սպասում էր, որ դրան կհաջորդի նաև պետական բարձրաստիճան անձանց կոչը, որ ձեռնպահ մնացեք նման բիզնես գործունեությունից, սկանդալից, որովհետև դրանով անվանարկում եք Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»,-նշեց ԹԻ ներկայացուցիչը:
Քննարկման բանախոս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի` երեք ամիսը մեկ հրավիրվող նիստերին: Ըստ նրա`մենաշնորհների դեմ պայքարը պետք է ունենա կոնկրետ հասցեներ.« Օրինակ`հուլիսի էսինչ օրը` էսինչ մենաշնորհի հարցը լուծվում է»։
Տնտեսագետի հաջորդ հուշումը կառավարությանը` կոնկրետ քայլեր, որ «2 ամիս 10 օր հետո էսինչ-էսինչ շուկաներում լինում են էսքան տնտեսվարող սուբյեկտներ»:
Ստվերի հետ կապված՝ Միքայել Մելքումյանը հիշեցրեց իր` ԱԺ-ում արված վերջին առաջարկը՝ եկեք, պայմանավորվենք ստվերները հաղթահարելու մասին։
«Ասացինք, որ ապրիլի 2-ից հետո ազգային համախմբումը փաստ ա»,-ասաց ու հիշեցրեց, որ դրոշմապիտակների մասին օրենքից հետո շուրջ 1,5 միլիարդ դոլար բյուջե չի մտել:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02