Ստամբուլի Մալթեփե թաղամասում Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները, որոնք նախընտրական քարոզարշավ են անցկացնելիս եղել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ, զինված հարձակման են ենթարկվել:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ Մ.Դ. անունով անձը կրակ է բացել նախընտրական պաստառ կախող երիտասարդների վրա, որոնք Ժողովրդահանրապետական կուսակցության երիտասարդական թևի անդամներ են եղել:
Վիրավորված անձը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնի է, որ նա խորը վնասվածք ունի որովայնի շրջանում, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ քեմալականների կուսակցությունը խիստ քննադատության է ենթարկել իշխող կուսակցության կողմից կազմված սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը ներառում է նաև կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկ:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02