Ներկայացնում ենք Առավոտ թերթի խմբագրականից մի հատված.
«Երևի ամեն մեկն իր պատճառն ունի։ Բայց հիմնական միտումը պարզ է. մարդիկ ցանկանում են պաշտպանել և բազմապատկել իրենց հարստությունները, և, ի դեպ, հենց նրանք էլ պատգամավոր դառնալու իրական շանսեր ունեն։ Այդ պատճառով են նախկին պաշտոնյաներն ու օլիգարխներն այսօր «մտնում քաղաքականություն», ձգտում խորհրդարան, որն այս անգամ ձևավորելու է նաև գործադիր իշխանությունը՝ վտանգ են տեսնում, որ եթե դուրս մնան այդ գործընթացից, գուցեև զրկվեն ինչ-որ բաներից։ Ո՞վ, եթե ոչ նրանք պետք է փայլուն իմանան, որ սեփականությունը մեր երկրում պաշտպանված չէ, նրանք գիտեն, թե ինչպես է դա արվում՝ ժամանակին մեխն էլ էր նրանց ձեռքին, մուրճն էլ։
Բայց բացի այդ՝ զուտ նյութական շահերից, կա նաև «հոգևոր» բաղադրիչը։ Ոչ, դա այն չէ, ինչ նրանք ասում են ՝ «էս երկիրը էս ծանր վիճակից հանելը» չէ։ Դա այն է, ինչ կարելի է շատ մոտավոր եզրերով անվանել «պոնտ», «թիթիզություն»։ Այսինքն՝ մարդը, որը գուցե մանուկ և պատանեկան տարիքում զրկանքներ և նվաստացումներ է կրել, ինքնահաստատվում է, երբ իր անվան կողքին հայտնվում է «դեպուտատ» հպարտ հավելումը։ Նման մարդիկ «կայՖ» են զգում, երբ Դեմիրճյան փողոցում, երրորդ շարքում կանգնեցնում են իրենց թանկարժեք մեքենաները և գոռոզ կեցվածքով մտնում են «ցեկայի շենք»»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44