«Մեր նպատակն այն չէ, որ չլինեն հարուստ մարդիկ, այլ այն, որ լինեն հարուստներ՝ օրենսդրական դաշտում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարության և միլիոնատեր պաշտոնյաների մասին: Նա հիշեցրեց դեկաբրիստական մի պատմություն․ փողոցում ցուցարարներ են անցնում և տատիկը, որը դեկաբրիստի կին էր, հարց է տալիս թոռնիկին՝ ի՞նչ է կատարվում, և, իմանալով, որ հարուստների դեմ ցույց է, տատիկն ասում է՝ տարօրինակ է, իսկ մենք՝ դեկաբրիստներս, ժամանակին չէինք ուզում, որ աղքատներ լինեն։ Անդրադառնալով մենաշնորհներին` Դ.Հարությունյանը հայտարարեց, որ այդ հարցը դեռ ուսումնասիրության կարիք ունի. «Եթե խոսքը վերաբերում է փողոցի մակարդակով կամ սպառողական մակարդակով քննարկումներին, միգուցե ձեր համար ոչ մի բան գաղտնիք չէ, իսկ մենք կարծում ենք, որ պետք է անպայման ուսումնասիրվի, թե որ դեպքում ինչը կարող է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը, որ դեպքում ինչը ոչ։ Սա լուրջ տնտեսագիտական հաշվարկ է»: Ըստ նրա` կան բազում խոսակցություններ, որ մաքսային մարմիններն են հիմնական խոչընդոտող գործիքը, որի արդյունքում ստեղծվում են մենաշնորհներ, սակայն պարզվել է այդ ոլորտում արդեն իսկ գործում են ակնահայտորեն երաշխավորված հավասար պայմաններ, պարզապես դրանց մասին հանրությունը տեղյակ չէ։ Նա նշեց, թե քննարկումների արդյունքում պետք է որոշել` որ ՊՈԱԿ-ը կամ որ մարմինը կրճատել, իսկ պաշտոնյաների խորհրդականներին և օգնականներին կրճատելու մասին պահանջները Դ.Հարությունյանն անվանեց պոպուլիստական։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02