«Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրում, նախատեսված կանոնավոր երթուղուց բացի, պարբերաբար ներգրավվում են նաև սոցիալական նշանակության տարբեր միջոցառումներ:
Արդեն 3-րդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանն աջակցում է ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնած «Իմ ֆինանսների ամիս» ծրագրին: Այս տարի ֆինանսական և բանկային ոլորտում կրթություն ստացող ուսանողները, ոլորտով հետաքրքրված աշակերտներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել հատուկ այս ծրագրի համար մշակված 8 երթուղիներով շրջելու «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով և ծանոթանալու մայրաքաղաքում գործող ֆինանսական կառույցներին ու դրանց գործունեությանը: Ընդհանուր առմամբ մեկ ամիս տևած ծրագրին մասնակցել է ավելի քան 500 երիտասարդ:
«Տարբեր կառույցների հետ համագործակցությամբ մենք պարբերաբար «Երևան Սիթի Տուր» ծրագրով իրագործում ենք հետաքրքիր նախաձեռնություններ: Ուրախ ենք, որ 3 տարի շարունակ ՀՀ Կենտրոնական բանկի հետ իրականացնում ենք մի ծրագիր, որի անմիջական մասն են կազմում «Երևան Սիթի Տուր» ավտոբուսները: Ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ այն օգտակար է մեր ապագա ֆինանսիստներին: Վստահ եմ, որ համագործակցությունը կլինի շարունակական»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանը։
Տեղեկացնենք նաև, որ մայիսի 1-ից մեկնարկել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու հերթական տարեշրջանը՝ հրավիրելով մայրաքաղաքի բնակիչներին և հատկապես հյուրերին ծանոթանալու Երևանի պատմությանը, մշակույթին և շատերի համար թաքնված գրավչություններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47