Վալերի Պերմյակովի գործի շրջանակներում ՌԴ-ում քրեական գործեր հարուցվել են, սակայն դրանք կասեցվել են: Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստերի ժամանակ իր կողմից ներկայացված՝ ՌԴ-ում գործով նոր քրեական գործեր հարուցված լինելու վերաբերյալ միջնորդությանն ի պատասխան դատարանը ստացել է գրություն, որը մայիս 13-ի նիստի ժամանակ փոխանցվել է փաստաբաններին: «Ստացված գրության մեջ նշված է, որ դեպքից մեկ շաբաթ անց Չիտայում հարուցվել է քրեական գործ պաշտոնատար որոշ անձանց նկատմամբ, այդ թվում նաև բժիշկների: Հետագայում տվյալ քրեական գործերը կարճվել են այն հիմնավորմամբ, որ նրանց արարքում հանցակազմ չի եղել, քանի որ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Դրանով արձանագրվել է, որ Պերմյակովի մոտ անընդհատ գործող հոգեկան հիվանդություն առկա չէ, այսինքն՝ խրոնիկ բնույթի չէ, այլ ժամանակավոր, իսկ տվյալ հատվածում նա առողջ է եղել, այդ պատճառով էլ պաշտոնատար անձի գործողություններում հանցակազմ չեն նկատել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստեց Միհրան Պողոսյանը: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին« և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47