Ամերիկյան գործող վիզայով ԱՄՆ ժամանած մարդիկ դատական թույլտվություն են ստացել ժամանակաավորապես երկրում մնալու՝ չնայած այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրին: Այա մասին հայտնում է Reuters-ը:
Ուրբաթ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումն ԱՄՆ, անորոշ ժամանակով արգելում է սիրիացի փախստականների տեղաբաշխումը, խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ, նաև 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը մի շարք մուսուլմանական երկրներից: Reuters-ի տեղեկացմամբ՝ հրամանագրի ձևակերպումներից հետևում է, որ խոսքն Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին է: ԱՄՆ ներքին անվտանգության նախարարարության ներկայացուցիչը հայտնել է, որ հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո 23 ժամում երկիր մուտքի հարցում մերժվել է 109 զբոսաշրջիկի:
Դատավոր Էնն Դոնելին համապատասխան կարգադրությունն արձակել է այն բանից հետո, երբ Ազատությունների միության իրավաբանները խնդրագիր են ներկայացրել 7 վերը նշված երկրներից մեկնածների համար, որոնք մնացել են ամերիկյան օդանավակայաններում: Associated Press-ը գրում է, որ ամբողջ երկրում գործող դատական որոշումը ԱՄՆ իշխանություններին ժամանակավորապես արգելում է արտաքսել նրանց, ովքեր ենթակա են նախագահական նոր հրամանագրին: Այն նաև պաշտպանում է բոլորի իրավունքները, ովքեր փախստականների կարգավիճակի տրամադրման մասին հաստատված հայտարարություն ունեն:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02