ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1993թ. ծնված երիտասարդին՝ 1960թ. ծնված կնոջ սպանության համար. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը, և պարզվել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և սպանել։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդը կպչուն ժապավենով փակել է կնոջ բերանը, կապել ձեռքերը և սրբիչի գործադրմամբ փակելով շնչառական ուղիները՝ խեղդել։ Կնոջ մահից հետո առանձնատան երկու սենյակների անկողիններն այրելու միջոցով փորձ է արվել հրկիզել տունը, սակայն մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցվել. տուժածի դիակն ու անկողիններն ամբողջությամբ չեն այրվել։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մայիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրկիզման եղանակով գույքը դիտավորյալ ոչնչացնելու փորձ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02