Հարավային Կորեայի Ազգային ժողովի փորձագիտական խումբը եկել է այն եզրակացության, որ ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարող է բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնել՝ չնայած նրան, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձեւերից մեկը խորհուրդ է տալիս չանել դա։ «Ռյոնհապ» գործակալությունը հայտնում է, որ Ազգային ժողովի հետաքննությունների ծառայությունը (NARS) ուսումնասիրել է 1946-ին ընդունված ՄԱԿ ԱԽ այդ բանաձեւը, որը որպես փաստարկ էր օգտագործվում Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում Բան Կի Մունի առաջադրման դեմ։ Խորհրդարանական ծառայության զեկույցը պնդում է, որ բանաձեւը միայն խորհուրդ է տալիս ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղարներին հրաժարականից հետո չզբաղեցնել բարձրագույն պետական պաշտոններ, սակայն չի արգելում դա անել։ Հիշեցնենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքած Բան Կի Մունն այս ամիս Նյու Յորքից վերադարձել է հայրենիք։ Իսկ քանի որ Հարավային Կորեայի նախագահին իմպիչմենտ է հայտարարվել, Բան Կի Մունին դիտարկում են որպես նախագահի հնարավոր թեկնածու։
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34