Պարոն հրամանատար, կամ ինչպես դուք եք սիրում ասել՝ զինակից ընկեր, ինձ թույլ եմ տալիս նման կերպ արտահայտվեմ, քանի որ ժամանակին ծառայել եմ Ձեր ենթակայության տակ, Ձեր հրամանների արդյունքում ծառայության երկու տարիների ընթացքում հասել եմ մինչև ավագ զինվորական կոչումին, շատ անգամ եմ տեսել, որ պատվոգրերի մեջ շարքային զինվորներին դիմում եք «զինակից ընկեր» արտահայտությամբ: Հզոր արտահայտություն է, շատ ազդեցիկ:
Երբ դուք երկրի պաշտպանության նախարարն էիք իսկ ես շարքային զինվոր, շատ պատմություններ եմ լսել Ձեր մասին՝ սպաներից և զինվորներից: Անկախ ամեն տիպի թերություններից հարգել եմ Ձեզ, որպես հրամանատար, որպես Արցախի հերոս, որպես Շուշին ազատագրող, Դուշման Վարդանի և կենդանի լեգենդ Կոմանդոսի զինակից ընկեր: Բանակում ծառայած օրերից հասկացել եմ, որ բանակը անթերի լինել չի կարող, բայց հասկացել եմ նաև, որ անձամբ դուք շատ բան եք փոխել զինվորի կյանքում, Ձեր օրոք գրեթե վերացավ բանակում սպաների կողմից զինվորներին ծեծի ենթարկելու դեպքերը: Այդ ամենը ես չեմ լսել, չեմ ենթադրում, այլ երկու տարի ապրել եմ այդ ամենի մեջ: Ճիշտ է, հիմա կողքից էլի մարդիկ կխոսեն, կհակաճառեն, բայց իրենք այդ ամենը չեն տեսել՝ ենթադրում են, լսել են , մի քիչ չափազանցնում են: Բայց դե նույնիսկ երկու հոգուց բաղկացած ընտանիքը անթերի չի լինում: Մարդիկ իրենց տղային մինչև 18 տարեկան չեն կարողանում դաստիրակել, ուղարկում են բանակ ու սպաներից հրաշք են ակնկալում, բայց առանց ծեծ, առանց հայհոյանք, նուրբ և քնքուշ:
Ճիշտ է ես դեմ չեմ Ձեր քաղաքականությամբ զվաղվելու որոշմանը, չնայած երևի դա Ձեզ նույնիսկ չի հետաքրքրի, բայց զինվորականի ուսադիրները սեղանին դնելուց հետո չպետք է ամեն պատահածի հետ համագործակցել: Դուք կբարձրացնեք նրանց հեղինակությունը իսկ նրանց մի մասը կազդի Ձեր հեղինակության վրա: Իմ կարծիքով ավելի ճիշտ կլիներ, որ Դուք մնայիք բանակում, չխառնվեիք քաղաքականությանը կամ խառնվեիք այնքանով ինչքանով մինչև հիմա խառնվել եք:
Պարոն Օհանյան, հավատացեք Ձեզ հարգող մարդկանցից շատերն են նման կերպ մտածում ու չեն ցանկանում Ձեզ տեսնել ընդիմադիր քաղաքական գործչի կերպարում, այն էլ ոչ այնքան հաջող թիմի հետ:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58