Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը 4 մլն դոլար կապիտալով ճգնաժամային հիմնադրամ է ստեղծել՝ նախատեսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն արգելքի հետևանքով տուժածներին օգնելու համար:
Այս մասին հաղորդում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ հիմնադրամի ֆինանսական միջոցները նվիրաբերվել են Google-ի աշխատակիցների կողմից և ուղղվելու են փախստականների ու ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 4 կազմակերպության:
Աղբյուրը նկատում է, որ սա Google-ի կողմից երբևէ իրականացված խոշորագույն մարդասիրական նախաձեռնությունն է:
Հետաքրքրական է, որ տեխնոլոգիական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայն ու համահիմնադիր Սերգեյ Բրինը Հնդկաստանից և նախկին ԽՍՀՄ-ից ԱՄՆ տեղափոխված ներգաղթյալներ են:
Հիշեցնենք, որ օրերս Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:
Սակայն Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր ներգաղթային քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես արգելք՝ ուղղված մուսուլմանների դեմ:
«Ուզում եմ հստակ ասել, որ սա արգելք չէ մուսուլմանների դեմ, ինչպես որ աղավաղված հաղորդեցին ԶԼՄ-ները: Սա կրոնի հարց չէ, այլ՝ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության»,- նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02