2016 թվականի հունվար-դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 1.7%-ով (նախորդ տարվա նույն ամսվա համեմատ) և կազմել 187850 դրամ։ Այդ թվում, պետական հատվածի միջին աշխատավարձը նվազել է 1.8%-ով և կազմել 161872 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ աճել 4.6%-ով և կազմել 221850 դրամ։
Սա տարվա միջին ցուցանիշն էր։ Իսկ դեկտեմբերի դրությամբ ԱՎԾ-ն աշխատավարձերի այլ՝ ավելի բարձր ցուցանիշներ է ներկայացրել։ Ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016-ի դեկտեմբերին կազմել է 221835 դրամ։ Այդ թվում, պետական հատվածում այն կազմել է 190542 դրամ, մասնավոր հատվածում՝ 260907 դրամ։
Տարվա միջին ցուցանիշի և միայն դեկտեմբեր ամսվա այս տարբերությունը բացատրվում է նրանով, որ դեկտեմբեր ամսին գրանցվել է աշխատավարձերի կտրուկ աճ։ Այսպես, միջին աշխատավարձը դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, աճել է 22.6%-ով։ Այդ թվում, պետական հատվածում աճի տեմպը 23% է, մասնավոր հատվածում՝ 22.2%։
Իհարկե, դեկտեմբերին աշխատավարձերի աճ տեղի չի ունեցել։ Այս թվերն ավելի շատ տեխնիկական բացատրություն ունեն. դա պայմանավորված է որոշ ընկերություններում դեկտեմբերին վճարվող, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձերով կամ պարգևավճարներով։ Այստեղ դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ որոշ ընկերություններում դեկտեմբերին նաև մասամբ վճարվում է նաև հունվարի աշխատավարձը՝ Ամանորյա ծախսերը հոգալու համար։ Այդ իսկ պատճառով, եթե հետևեք պաշտոնական վիճակագրությանը, ապա կնկատեք, որ հունվար ամսին միջին ամսական աշխատավարձի չափը 10-15%-ով քիչ է լինում դեկտեմբերի աշխատավարձից։
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15