Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ ԱՄՆ օտարերկրյա ահաբեկիչների մուտքը թույլ չտալուն ուղղված հրամանագրի առնչությամբ։
Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակում է մտահոգված մնալ հրամանագրի շուրջ զարգացող իրավիճակի առնչությամբ՝ ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով։
Հրամանագիրն 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ է մտցնում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար՝ անկախ նրանց կարգավիճակից։
Ինչպես նշում է Հայ դատի հանձնախումբը, այդ իրավական գործողության ամբողջ ազդեցությունն ԱՄՆ քաղաքացի չհանդիսացողների վրա դեռ պարզ չէ։ Հանձնախումբը նշել է, որ շարունակում է աշխատանքը համապատասխան կողմերի հետ՝ այդ թվում Կոնգրեսի և Սպիտակ տան, և մի շարք խորհուրդներ է տվել։
Հանձնախումբը խորհուրդ է տվել հայերին, որոնց բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մուտք գործելիս, կամ ում թույլ չեն տվել վերադառնալ ԱՄՆ՝ կապվել հանձնաժողովի հետ և պատրաստ լինել կիսվել որոշակի տեղեկատվությամբ։
Մինչև ավելի հստակ դառնա այդ սահմանափակումների ամբողջ իրավական մասշտաբը և բնույթը, Ամերիկայի Հայ դատի հանձախումբը խորհուրդ է տալիս Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից հայերին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն, խուսափել ԱՄՆ-ից դուրս գալուց, քանի որ նրանց կարող են թույլ չտալ վերադառնալ երկիր՝ անկախ իմիգրացիոն կարգավիճակից։
«Որպես հայկական ծագումով ամերիկացիներ՝ հպարտ ներգաղթյալների համայնք, որոնցից շատերը Սիրիայում, Իրաքում, Իրանում և այս հրամանագրում նշված այլ երկրներում արմատներ ունեցող Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներից են, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս նոր սահմանափակումների բարոյական, իրավական և մարդասիրական հետևանքների առնչությամբ։ Որպես հանրային քաղաքականության հարց՝ մենք հայտնում ենք մեր մտահոգություններն ինչպես Կոնգրեսին, այնպես էլ Սպիտակ տանը»,- նշված է հայտարարությունում։
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44