Նախորդ տարին այնքան էլ բարենպաստ չէր Հայաստանի տնտեսության համար, մի շարք ոլորտներում նույնիսկ հետընթաց գրանցվեց, ինչպես օրինակ՝ շինարարություն և գյուղատնտեսություն ոլորտներում: Նախորդ տարին բարենպաստ չէր նաև ԱՊՀ մի շարք երկրների տնտեսությունների համար, որտեղ հիմնական և բնորոշ խնդիրներից են եղել՝ բարձր գնաճը, ներդրումների նվազումը և արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը: ԱՊՀ երկրներից մի քանիսի վիճակագրական ծառայությունները արդեն ամփոփել են արդյունքները և նախնական պատկերը արդեն պարզ է:
Եվ այսպես, Ադրբեջանը և Բելառուսը տարին փակեցին տնտեսական անկումով՝ 3,8% և 2,6% համապատասխանաբար, ինչպես նաև Ռուսաստանը համեմատաբար փոքր` 0,4% անկումով: Իսկ բարձր տնտեսական աճ են գրանցել՝ Ուզբեկստանը՝ 7,8%, Տաջիկստանը՝ 6% և Մոլդովան՝ 6,3%: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը ցածր է եղել և կազմել է՝ 0,5%:
ԱՊՀ մի շարք երկրներ տարին փակեցին բարձր գնաճով, որտեղ Ադրբեջանը՝ 11,2%, Բելառուսը`11,8%, Ղազախստանը՝ 8,3%, Ուզբեկստանը՝ 5,7%, Տաջիկստանը՝ 5,8% և Ռուսաստանը՝ 5,38%, իսկ երկու երկրներ տարին փակեցին նույնիսկ գնանկումով՝ Հայաստանը՝ 1,4% և Ղրղզստանը՝ 0,5%:
Տարին անբարենպաստ էր ԱՊՀ-ի համար նաև ներդրումների ծավալների կրճատման առումով: Ներդրումների ծավալները կրճատվել են՝ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, և Ռուսաստանում: Սակայն, կենտրոնասիական հանրապետությունների համար, տարին բարենպաստ էր այդ առումով՝ այսպես Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում ներդրումների մակարդակը հիմնական կապիտալում բավականին բարձր աճ է գրանցել: Հետաքրքիր է, որ Ուկրաինայում, որը գրեթե դուրս է եկել ԱՊՀ-ից, նույնպես ներդրումների զգալի աճ է գրանցվել: Ուկրաինայում տնտեսական աճը կազմել է՝ 2%, սակայն բարձր էր նաև գնաճը, որը կազմել է՝ 12,14%:
Գյուղատնտեսության ոլորտը, ինչպես նշեցինք անբարենպաստ է եղել Հայաստանում, մյուս ԱՊՀ երկրներում աճ է գրանցել, սակայն փոքր չափով, բացառությամբ Մոլդովայի, որն ունեցել է գյուղատնտեսության երկնիշ աճ: Իսկ ահա արդյունաբերության ոլորտում, բարձր աճ են գրանցել Հայաստանը՝ 6,7%, Ուզբեկստանը՝ 5,8%, Ղրղզստանը՝ 4,9%, ինչպես նաև՝ Տաջիկստանը՝ 12,2%:
Այս երկրների ցանկում Հայաստանը շահեկանորեն տարբերվում է մյուս երկրներից՝ դա արտահանումն է: Հայաստանում հիշեցնենք, որ գրանցվել է՝ 20% արտահանման և ներմուծման՝ 1,6% աճ: Կարելի է ասել, ԱՊՀ անդամ մյուս երկրներից գրեթե բոլորում գրանցվել է արտահանման և ներմուծման ծավալների անկում: Բացառություն կարող է կազմել նաև Ուզբեկստանը, որի արտահանման և ներմուծման տվյալները դեռևս հայտնի չեն:
Կարող ենք ամփոփել, որ ԱՊՀ երկրներից ամենադրական տնտեսական արդյունքներ գրանցած երկրները՝ դա Ուզբեկստանը և Տաջիկստան են: Որոշ վերապահումներով հաջորդում է Մոլդովան: Լավ արդյունքներ է գրանցել նաև ԱՊՀ-ում ասսոցացված անդամի կարգավիճակ ունեցող Թուրքմենստանը՝ 6,2% աճով: Իսկ ամենաբացասական արդյունքներ ունեցող երկրները՝ դա Ադրբեջան ու Բելառուսն են: ԱՊՀ-ից դուրս եկած Վրաստանի տնտեսական ցուցանիշները միջին են՝ 2,2% ՀՆԱ-ի աճ, 1,8% գնաճ: Վատ չէ այստեղ վիճակը նաև ներդումների և արտահանման ցուցանիշների առումով:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15