Չնայած Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ցուցակով չի առաջադրվի, սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որ նրա տրամադրությունը շատ բարձր լինի: «Փաստի» հետ զրույցում նա տեղեկացրեց նաև, որ քաղաքապետի պաշտոնը հանձնելուց հետո կրկին վերադարձել է իր հիմնական աշխատանքին: «Ճանապարհաշինությունից եկել էի քաղաքապետ, հիմա նորից վերադարձել եմ իմ հին տեղը և զբաղված եմ նոր ճանապարհի մի մասի կառուցապատմամբ»,– ասաց Ս. Դարբինյանը:
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ–ից դուրս գալու դիմում ներկայացնելու և այդ պատճառով էլ կուսակցությունում ներքին խուճապային տամադրությունների մասին էլ ասաց, որ ինքը հոգով–սրտով ՀՀԿ–ական է, բայց կուսակցության անդամներից որևէ մեկի կողմից կատարած քայլերի մասին կարծիք հայտնել չի կարող: «Յուրաքանչյուրն ինքը պետք է կարողանա իր քայլերի համար պատասխան տալ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ՀՀԿ–ից դուրս գալու մտադրություն չունեմ, քանի որ Հանրապետականն ինձ համար շատ հոգեհարազատ կուսակցություն է: Ես 1997 թ.–ից մինչ օրս այս կուսակցության անդամ եմ և մինչև վերջ էլ այս կուսակցության անդամն եմ լինելու»,– ասաց Ս. Դարբինյանը: Նա նաև հավելեց, որ ՀՀԿ–ի վարած քաղաքականությունն իր անձնական քաղաքականությունն է, իսկ ՀՀԿ–ում ո՛չ խուճապ կա, ո՛չ էլ կարող է լինել:
«Երկրի ամենահզոր կուսակցությունում ո՞նց կարող է խուճապ լինել: Կլինեն մարդիկ, ովքեր դուրս կգան կամ նորից կանդամագրվեն կուսակցությանը, բայց ինչպե՞ս կարող է խուճապ լինել, եթե միայն վերջերս 7000–ից ավելի մարդ է անդամակցել ՀՀԿ–ին»,– ասաց Ս. Դարբինյանը:
Նրա կարծիքով՝ բոլոր կուսակցություններում էլ նման գործընթացներ տեղի ունենում են: Եվ եթե ՀՀԿ–ում առաջին անգամ է նման բան տեղի ունենում, ապա մյուս տեղերում դա անընդհատ և շարունակական բնույթ է կրում: Ս. Դարբինյանը հրաժարվեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսների մասին տեսակետ հայտնել՝ նշելով, որ ինքն իր կուսակցության հետ է, իսկ մնացածի մասին էլ խոսել չի ուզում: «Ընդհանրապես բոլոր ընտրություններն էլ պայքար են, և մենք որևէ ուժի չենք թերագնահատում: Նորից եմ կրկնում, մենք հանրապետության ամենահզոր ու ամենամեծ կուսակցությունն ենք և հաստատ համոզված եմ, որ ընտրություններում կրկին առաջին տեղում ենք լինելու»,– ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27