Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀԱԱՊ-ում (Հայ-ամերիկյան առևտրի պալատ) հայ-ամերիկյան երկկողմ կապերի զարգացմանն ուղղված քայլերի մասին խոսելիս նշեց, որ իր ինքն ի սկզբանե այս հարցում առանձնացրել էր չորս առաջնահերթություններ:
«Իմ առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրայի կապերի խորացումը մեր երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում: Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան»,- ասաց նա:
Դեսպանը մատնանշեց, որ այս համատեքստում հատկապես կարևոր են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված շարունակական քայլերը: Նա նկատեց, որ ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով՝ այս ոլորտում առկա է տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ, և այդ ոլորտի զարգացումը գյուղական համայնքների արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոցն է:
«Տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում ես առանձնացրել էի ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև և ուրախությամբ ուզում եմ փաստել՝ վերջին տարվա ընթացքում այստեղ գրանցված զգալի առաջընթացը»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ «Կոնտուր գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էկոհամակարգում:
Ռիչարդ Միլսը հավելեց նաև, որ «Կոնտուր գլոբալը» ծրագրում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Իսկ մինչ այդ, ըստ դեսպանի, ամերիկյան «Լիդիան Ինթերնեյշնլ» խոշոր ներդրումներ կատարեց Հայաստանում:
«Ամերիկյան և հայ ձեռներեցների միջև կապերին ուղղված դեսպանատան աշխատանքներին նոր թափ հաղորդվեց 2015 թվականի նոյեմբերին կայացած Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստից հետո: Խորհուրդը ձևավորվեց երկու երկրների միջև 2015թ մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի շրջանակում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ իր համագործակցությունը:
Ռիչարդ Միլսը ելույթում նշեց, որ կխրախուսեր Հայաստանում մաքսային ոլորտի բարեփոխումները: «Ես հասկանում եմ, որ Հայաստանն իր մաքսային և առևտրի դյուրացման մյուս ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության հետ ներդաշնակեցման խնդիր ունի, սակայն Հայաստանի կառավարությանը խրախուսում եմ՝ տեսադաշտից դուրս չթողնել Առևտրի համաշխարհային կազմակերպության և մյուս միջազգային առևտրային գործընկերների հանդեպ պարտավորվածությունները,- ասաց նա՝ առաջարկելով ՀՀ կառավարությանը վերանայել կողմնորոշիչ գների կիրառման և առևտրից ներկրված ապրանքների դասակարգման ընթացակարգերը,- քանի որ դրանք կարող են խոչընդոտներ ստեղծել մեծածավալ միջազգային առևտրի հարցում և բացասաբար անդրադառնալ հայ սպառողների վրա»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44