ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 08.20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագյուղ, Հարթավան, Երնջատափ, Քուչակ, Եղիպատրուշ, Շենավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքային ավտոճանապարհները, Հ-1 ավտոճանապարհի Ջրաբեր-Աբովյան, Հ-2 ավտոճանապարհի Կոտայք-Զառ, Հ-5 ավտոճանապարհի Նոր գեղի-Լուսակերտ, Հ-18 ավտոճանապարհի Վանանդ-Բագարան, Բաղրամյան-Շենիկ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները՝ բեռնատարների համար, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար, Գառնահովիտ համայնքային ավտոճանապարհները, Կոտայքի մարզի միջհամայնքային, Շիրակի մարզի բոլոր համայնքային ավտոճանապարհները:
Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում, Շիրակի մարզում Մ-1 և Մ-7 ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55