ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի թվիթերյան վերջին գրառումներից մի քանիսը վերաբերում են Իրանին: Դրանցից մեկում անուղղակիորեն նշվում է, որ Իրանը գրեթե կործանման եզրին էր, մինչդեռ ԱՄՆ-ի օգնությամբ կարողացավ հաղթահարել բարդությունները: Կամ, մեկ այլ գրառման շրջանակներում մասնավորապես հնչում է հետևյալ միտքը՝ Իրանն արագորեն տարածում է իր ազդեցությունն Իրաքի նորանոր հատվածներում, չնայած ԱՄՆ-ի ահռելի ֆինանսական ջանքերին և այլն:
Եվ, իրոք, մերձավորարևելյան գրեթե բոլոր հիմնախնդիրներում (որոշակի բացառություն է հանդիսանում Բահրեյնը, թեպետ այնտեղ մեծ հաշվով իրավիճակը հակամարտային չէ) ակնհայտ է Իրանի առավելությունները տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հակառակորդների ու մրցակիցների նկատմամբ: Որպես օրինակ՝ Սիրիայում Իրանի դաշնակից կառավարական ուժերը բացարձակ առավելություն են ստանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի կողմից հովանավորվող տարաբնույթ հակակառավարական խմբավորումների նկատմամբ: Իրաքյան հիմնախնդրում, դարձյալ ԻԻՀ-ի ազդեցությունն էականորեն կրող Իրաքի կառավարությունն աստիճանաբար վերականգնում է տիրապետությունը երկրի ամբողջ տարածքում: Լիբանանում տևական ճգնաժամից հետո ի վերջո նախագահի պաշտոնում ընտրվեց Իրանի հովանավորյալ «Հիզբալլահ» շիայական արմատական կառույցի աջակցությունը վայելող թեկնածուն՝ Միշել Աունը: Եմենում Իսլամական Հանրապետության հովանավորյալ հութիները լուրջ հաջողություններ են արձանագրում ոչ միայն կառավարական ուժերի, այլև՝ հենց վերջինների ուղղակի հովանավորը հանդիսացող Սաուդյան Արաբիայի ԶՈՒ տարաբնույթ ստորաբաժանումների նկատմամբ:
Վերոնշյալը, բնականաբար, լուրջ մտահոգության տեղիք է տալիս ոչ միայն շիայական Իրանի մրցակից հադիսացող մերձավորարևելյան վերը թվարկված սուննիական երկրներում, այլև՝ տարածաշրջանում Թեհրանի առանցքային հակառակորդը հանդիսացող Իսրայելում, իսկ նոր վարչակարգի հաստատումից հետո՝ նաև ԱՄՆ-ում:
Հետևաբար Դ.Թրամփի մոտեցումն Իրանի հետ հարաբերություններում, և նրա կտրուկ հռետորաբանությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում Մերձավոր Արևելքում՝ մեծ սպասումներ արթնացնելով դարձյալ նախկին մեկուսացման քաղաքականության վերագործարկման և տարաբնույթ պատժամիջոցների միջոցով Թեհրանի մանևրելու օղակը սեղմելու հարցերում:
Բնականաբար, առկա իրավիճակն, ըստ արժանվույնի, գնահատվում, իսկ դրանց հնարավոր պատասխան քայլերը լրջագույնս հաշվարկվում են նաև Իսլամական Հանրապետության կողմից. համենայն դեպս, այդ մասին է վկայում Թեհրանից ակնթարթորեն գործող սուր հռետորաբանությունը՝ Սպիտակ տան տարաբնույթ պաշտոնյաների հայտարարություններին ի պատասխան:
Վերոնշյալի համատեքստում, ակնհայտ է, որ իրանական հաշվարկներում պարզապես չի կարող անտեսվել իր իսկ «քթի տակ» հյուսիս-արևմտյան հարևանի՝ Ադրբեջանի և Իսլամական Հանրապետության ամենաոխերիմ թշնամու՝ Իսրայելի միջև հատկապես վերջին շրջանում նոր թափ ստացած ռազմաքաղաքական համագործակցության իրողությանը, որը, գուցե Թել Ավիվի մասով ավելի շատ, անհերքելիորեն օգտագործվում է ԻԻՀ դեմ տարաբնույթ ուղղակի կամ անուղղակի թշնամական գործողությունների ծրագրման ու իրականացման ուղղությամբ:
Իսկ նաև իսրայելա-ադրբեջանական «առանցքին» որպես հակակշիռ, կամ զսպման համարժեք եղանակ Իրանի կողմից միանշանակ կերպով դիտարկվում է և կենսագործվում է Հայաստանի հետ համակողմանի՝ նաև ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտներում համագործակցության խթանման ռազմավարական ուղղությունը, որի ամենաթարմ հիմքերն անցյալ տարեվերջին ԻԻՀ նախագահ Հ.Ռուհանիի պաշտոնական այցն էր Երևան և դրան հաջորդած ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանի՝ այս օրերին կատարած բավական բովանդակալից պաշտոնական այցը Թեհրան, ինչպես նաև՝ տեղի ունեցած հանդիպումների լայն ու բազմակողմանի շրջանակը: Իսկ դրանց շրջանակներում ձեռք բերված հրապարակային և ստվերային պայմանավորվածությունների առարկայացումը ոչ միայն լրջագույնս կնպաստի երկկողմանի հարաբերությունների վերընթաց զարգացմանն, այլև՝ առնվազն սառը ցնցուղի ազդեցություն կարող է ունենալ հակառակորդների համար՝ հատկապես Ադրբեջանական Հանրապետությունից նվազագույն վտանգի կանխազգացման պարագայում:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
17:48 28.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
14:55 27.04.26
13:54 28.04.26
11:55 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44