ԵՄ-ին գոհացնում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը: Միությունը պատրաստ է տրամադրել այն ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են այդ երևույթի դեմ պայքարելու համար: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է. «ԵՄ-ն արդեն իսկ կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրել է 15 մլն եվրո։ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների իրականացման համար»։
Դեսպանը ողջունել է ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը։ Պյոտր Սվիտալսկին հատկապես կարևորել է ապօրինի հարստացման քրեականացման և գույքի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձրացման հարցը. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարության կողմից կոնկրետ նախաձեռնություններ ենք տեսել։ Նախկինում պաշտոնյան պատասխանատվության չէր ենթարկվում հայտարարագիր չներկայացնելու համար, իսկ այս կառավարության կողմից այս մասով հիմա կոնկրետ քայլեր են ձեռնարկվում»։
Նախորդ տարի, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում:
Այսպիսով, ԵՄ դեսպանը փաստում է, որ կառավարության հետևողական քայլերը տալիս են իրենց դրական արդյունքը, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճին ու երկրի կայուն զարգացմանը:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58