Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, որի վարքը, ըստ Սպիտակ տան, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին:
Գործակալությունը հիշեցնում է, որ Թրամփը հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողությունից հետո անդրադարձել էր Իրանի թեմային՝ հասկացնելով, որ բավականին կոշտ է տրամադրված այդ երկրի դեմ ու չի բացառում դեպքերի հետագա զարգացման ոչ մի սցենար:
Այժմ քաջատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ Թրամփը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել 2 տասնյակից ավելի իրանական «օբյեկտների» նկատմամբ: Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ուրբաթ:
Նշվում է, որ պատժամիջոցները, որոնք չեն հակասում 2015թ. Թեհրանի և «միջնորդ 6-յակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրին, կվերաբերեն ինչպես ընկերություններին, այնպես էլ անհատներին:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Մայքլ Ֆլինը հայտարարել էր, որ նախագահի վարչակազմն «աչքի տակ է առել» Իրանը՝ այդ երկրի կողմից վերջերս իրականացված հրթիռային փորձարկման առնչությամբ: Ֆլինը մանրամասնել էր, որ Իրանի վերջին գործողությունները դրդել են Սպիտակ տանն «աչքի տակ պահել» իսլամական հանրապետությանը, որի դեմ կնախաձեռնվեն պատասխան քայլեր:
Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ Թրամփի խորհրդականն ասել էր, որ հրթիռի կիրակնօրյա արձակումը, ինչպես նաև Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալների կողմից հունվարի 30-ին սաուդյան ռազմանավի դեմ իրականացված հարձակումն անվստահություն են ներշնչում Իրանի նկատմամբ:
Մինչ Ֆլինը խուսափել է Վաշինգտոնի պատասխան քայլերի վերաբերյալ պարզաբանումներ տալուց, Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերն ասել էր, որ «նախագահ Թրամփն ուզում է իրանցիներին հասկացնել, որ Վաշինգտոնը չի պատրաստվում նստել ու լուռ հետևել նրանց գործողություններին»:
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02