Մի կողմից հայաստանյան բոլոր կուսակցությունները հայտարարում են, որ ունեն բազմահազար անդամներ , մյուս կողմից՝ տարիներ շարունակ նույն դեմքերը ղեկավարում են քաղաքական պրոցեսներն ու հայտնվում այս պաշտոնից՝ մյուսում, հաճախ նաև պաշտոնի համար փոխելով կուսակցություններ:
Կարելի է ենթադրել՝ կամ կուսակցությունները ստում են, որ շատ անդամներ ունեն, կամ շատ անդամների մեջ խելացի և պոտենցիալով մարդիկ չկան, կամ էլ՝ կուսակցությունները ներքին ժողովրդավարություն չունեն և ղեկավար կազմերը թույլ չեն տալիս ներքևներից նոր կադրեր կամ լիդերներ աճեն:
Վստահ եմ՝ մեր ժողովուրդը հոգնել է պաշտոնից պաշտոն, կուսակցությունից կուսակցություն , ճամբարից ճամբար տեղափոխվող դեմքերից, և ժամանակն է դեմքափոխության, մանավանդ, որ նոր դեմքերն իրենց հետ կարող են նոր թարմություն և գաղափարներ բերել ՝ մեծ օգուտ տալով և իրենց կուսակցություններին, և՝ Հայաստանին:
Ես երբեք չեմ հավատա, որ 10, 50, կամ 150 հազար անդամ ունեցող կուսակցություններում միայն 100-ից 200 խելացի մարդ կա , ովքեր էլ 20 տարուց ավել մի պաշտոնից մյուսն անցնելով՝ շարունակում են կառավարել, ավելի հավանական է , որ այս 100-ից 200 հոգին փակել են հազարավոր իրենց խելացի և բանիմաց կուսակիցների առաջ գնալու ճանապարհը՝ սեփական իշխանությունը և՛ կուսակցության, և՛ իշխանության մեջ պահելու համար:
Կուսակցությունները պետք է ունենան ներքին ժողովրդավարություն և կուսակցության կողմից պաշտոն ստացող յուրաքանչյուրը պետք է պատասխանատվության խիստ չափաբաժին ստանձնի իր անհաջողությունների և սխալների համար, և նրանք, ովքեր իրենց վատ աշխատանքով վարկաբեկում են իրենց կուսակցությունները՝ թուլացնելով մեր պետությունը, առաջին հերթին պետք է պատժվեն սեփական կուսակցությունում:
Ուժեղ պետություն ունենալու համար մենք պետք է ունենանք գաղափարական, ներքին ժողովրդավարություն ունեցող և արդարամիտ կուսակցություններ...
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44