Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մեղադրանքներ ներկայացնել Հունաստանին՝ Էգեյան ծովի վիճելի տարածքներում «միջազգային իրավունքին դեմ գործողություններ իրականացնելու» համար:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեին Մյուֆթուօղլուն կոչ է արել Հունաստանին Էգեյան ծովի տարածքում խուսափել սադրիչ և լարվածությանը նպաստող գործողությունների իրականացումից:
Մյուֆթուօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է Էգեյան ջրերում առաջնորդվել այն նորմերով, որոնք հարմար է գտնում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Հունաստանը հայտարարել է թուրքական օդանավերի կողմից երկրի օդային տարածքի խախտման դեպքերի մասին:
Թուրքիան պարբերաբար խախտում է Հունաստանի օդային սահմանը: Այս անգամ խախտումները վերսկսվել են հենց այն ժամանակ, երբ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը ծաղկեպսակ է իջեցրել Իմիա կղզու մոտակայքում, որտեղ 21 տարի առաջ թուրք-հունական բախման հետևանքով մահացել էր 3 հույն զինվոր:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Հունաստանի պաշտպանության նախարար Կամենոսը շաբաթներ առաջ հայտնել էր, որ թուրքական ԶՈւ-ին պատկանող ուղղաթիռները շատ ցածր բարձրության վրա են սկսել թռիչքներ իրականացնել հունական կղզիների վրայով և հավելել, որ նման պարագայում հնարավոր է վթար լինի, ինչի դեպքում պատասխանատվությունն ամբողջովին Թուրքիան կկրի:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44