ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունները Սիեթլի դաշնային դատավորի որոշման հիման վրա ավիաընկերություններին թույլ են տվել ուղևորներ տեղափոխել այն երկրներից, որոնք հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ներգաղթային քաղաքականության խստացմանը վերաբերող հրամանագրի ազդեցության տակ:
Reuters-ի հաղորդմամբ` հրամանագրի գործողության կասեցման կապակցությամբ վերադարձվել է օտարերկրացիների` ԱՄՆ մուտք գործելու նախկին կարգը: Ավիափոխադրողներին թույլատրվել է տեղափոխել Թրամփի վարչակազմի որոշման մեջ ներառված այն երկրների ուղևորներին, որոնք ամերիկյան վիզա ունեն:
Սպիտակ տանը նշել են, որ արգելքն «օրինական և տեղին են համարում»: Արդարադատության նախարարությունը հրատապ կարգով կբողոքարկի Սիեթլի դատավորի որոշումը, որպեսզի վերականգնվի հրամանագրի ազդեցությունը:
Նշվում է, որ դատավորի որոշման մասին տեղյակ է ԱՄՆ պետդեպարտամենտը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ներկա պահին իրենք Ներքին անվտանգության վարչության հետ պարզում են, թե ինչպես դատական որոշումը կանդրադառնա Թրամփի հրամանագրի վրա:
Փետրվարի 3-ին Սիեթլի դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարտը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի հրամանագրի գործողությունն ԱՄՆ տարածքում։
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02