Այսօր շատ է խոսվում Գյումրի քաղաքի՝ որպես Շիրակի կենտրոնի վերակենդանացման անհրաժեշտության մասին: Գյումրի քաղաքի զարգացմանը նոր լիցք տալու համար կարևոր նշանակություն ունի մեկն էլ Գյումրու Շիրակ օդանավակայանի գործարկումն է: Դեռևս Հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Իսկ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:
Դեկտեմբերին ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում կայացվեց օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: Ապա նոյեմբերի 3-ին հայտարարվեց, որ Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: Դեկտեմբերի 15-ին՝ 8-ամսյա դադարից հետո Շիրակ օդանավակայանը կրկին վերագործարկվեց: «Պոբեդա»-ն իր առաջին թռիչքը կատարեց: Շաբաթական երեք չվերթ է նախատեսված: Տոմսերի գները սկսվել են 999 ռուբլիից (մոտ 7500 դրամ):
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթներն իրականացվում են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են մոտ 180 ուղևորի համար: «Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով: «Շիրակ» օդանավակայանի գործարկման արդյունքում 2016 թվականին ուղևարահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք, իսկ 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ:
«Շիրակ» օդանավակայանի գործարկումից հետո օգտագործվում են առկա հնարավորությւոնների մի մասը միայն: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այժմ ակտիվ բանակցություններ է վարում մի շարք ավիաընկերությունների հետ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար: օդանավակայանի կոնցենսիոները համատեղ հետևողական ակտիվ աշխատանքներ են տարվում՝ միտված «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացմանը։ Դեռևս 2014-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղևորներն ազատվել են «օդի հարկից», վերջերս օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկման սակագինն իջեցվեց 50 տոկոսով և օդանավակայանից օգտվող բոլոր ավիաընկերությունների համար սահմանվեց ավիաօդերևութաբանական անվճար սպասարկում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44