«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը դերասան Հրանտ Թոխատյանի հետ
-Պատանեկան տարիքի ին՞չ խնդիրների հետ եք առնչվում և ի՞նչ լուծումներ եք գտնում:
-Ես ու աղջիկս լավ ընկերներ ենք, և իմ բախտն այդ առումով բերել է: Լիլիթը շատ խելացի աղջիկ է, և մենք դեռևս ոչ մի տարաձայնություն չենք ունեցել: Մեր ընտանիքում ընունված է, որ երբ որևէ հարց ենք քննարկում, ապա միշտ լսում ենք նաև Լիլիթի կարծիքը և հաշվի ենք առնում:
-Դուք կո՞ղմ եք երեխաների քրիստոնեականական դաստիարակությանը:
-Այո, իհարկե, կողմ եմ, քանի որ մենք քրիստոնյա երկիր ենք: Դաստիարակությունը պետք է ոչ թե ստիպողաբար լինի, այլ պետք է փորձենք երեխային բերել նրան, որ ինքը սկսի դրանով հետաքրքրվել: Լիլիթը 4 տարեկան էր, երբ մանկական Աստվածաշունչ նվեր ստացավ, սկզբում բնականաբար նրան գույներն ու նկարներն էին հետաքրքրում: Երբ տատիկը նրա համար սկսեց կարդալ, նա չէր ուզում լսել, քանի որ այդ տարիքում նրան խաղերն ավելի էին գրավում: Որոշեցինք հեքիաթի նման պատմել ու կիսատ թողնել, որ նա ասի՝ բա հետո՞: Մենք էլ ասում էինք, թե հետոն այդ գրքում է, եթե լսես՝ կիմանաս: Մենք այդ ճանապարհով Լիլիթի մեջ սերմանեցինք սերը դեպի կրոն: Հիմա արդեն նրան հետաքրքրում է, թե ինչու են խաչակնքվում եկեղեցի մտնելուց առաջ, մոմավառության, մկրտության արարողությունները և բոլոր ծիսակատարությունները:
– Ինչ ե՞ք կարծում, երեխայի քրիստոնեականական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներո՞ւմ պետք է ձևավորել, թե՞ տանը:
-Այո, դպրոցում նրանք ունենում են կրոնի դասեր, բայց չեմ կարծում, որ դա բավարար է: Կրոնական դաստիարակությունը երեխայի մեջ պետք է ձևավորել միասնաբար՝ և տանը, և դպրոցում: Այդպես ավելի ճիշտ կլինի և մեկը մյուսին կլրացնի: Այն քրիստոնեական գաղափարներն ու հիմքը, որ այսօր ունի Լիլիթը, միայն դպրոցից չէր ստանա:
– Իսկ եթե դպրոցներում կան այլ կրոնի հետևորդներ, ապա ո՞վ պետք է զբաղվի նրանցով:
-Սա շատ նուրբ հարց է, քանի որ կապված է դեռահասների հետ: Երբ երեխան տանը մի բան է տեսնում և լսում, դպրոցում՝ այլ բան, նա այլայլվում է: Կարծում եմ՝ նախ և առաջ պետք է հանդիպել ծնողների, դասավանդող ուսուցչի հետ, որպեսզի այդ ամենը ճիշտ կազմակերպվի և վատ ազդեցություն չունենա ոչ մի երեխայի վրա:
– Հաճախ ե՞ք ձեր երեխայի հետ մասնակցում կրոնական ծիսակատարությունների:
-Որքան որ ժամանակս թույլ է տալիս: Բայց տատիկի հետ հաճախ է լինում:
-Գործի բերումով շատ եք լինում Մոսկվայում, ծանոթ ե՞ք, թե այնտեղ ինչպես է այդ հարցը լուծվում, ինչպես են նրանք վերաբերում այդ խնդրին:
-Երբևէ չեմ քննարկել այդ հարցը: Գործընկերներիս խոսքով՝ ներկայումս Ռուսաստանում, հատկապես երիտասարդության շրջանում, ակտիվացել է վերադարձն իրենց կրոնին և այցելությունները եկեղեցիներ: Իսկ այ, վրացիները շատ ավելի բարեպաշտ են: Անգամ նկարահանումների ժամանակ նրանք խնդրում են ժամերը փոխել, որովհետև պետք է մասնակցեն ծիսակատարությունների:
Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02