Շաբաթ երեկոյան մոտ 3 000 ամերիկացի բողոքի ակցիայի է դուրս եկել Ֆլորիդա նահանգում, ուր հանգստյան օրերին մեկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ցույցի պատճառը ավելի վաղ Թրամփի ստորագրած հրամանագիրն է, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումն ԱՄՆ, անորոշ ժամանակով արգելում է սիրիացի փախստականների տեղաբաշխումը, խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ, նաև 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը մի շարք մուսուլմանական երկրներից: Խոսքն Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին է:
Գործակալությունը նշում է, որ ցուցարարները հավաքվել են Trump Plaza-ի՝ 30-հարկանի երկվորյակ շենքերի դիմաց, որոնք Թրամի ընկերությունը կառուցել է մերձափնյա Ուեսթ-Փալմ-Բիչ քաղաքում: Հետո ցուցարարներն անցել են մի քանի կմ և ակցիան շարունակել են Թրամփի անձնական անշարժ գույքի՝ Մար-ա-Լագոյի մոտ: Նրանք կարգախոսներ են հնչեցրել ԱՄՆ նոր նախագահի դեմ և ցուցադրել են դագաղ, վրան՝ դրոշ, ինչը, նրանց խոսքով, խորհրդանշում է ժողովրդավարության մահը, նշում է գործակալությունը:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել են, որ Թրամփը երդմնակալությունից հետո առաջին անգամ ավելի քան մի քանի ժամով լքել է Վաշինգտոնը՝ հանգստյան օրերին մեկնելով Ֆլորիդա: Թրամփը մտադիր է հանգստյան օրերն անցկացնել իրեն պատկանող Մար-ա-Լագո կալվածքում, լրագրողներին հայտնել է Թրամփի մամլո քարտուղար Շոն Սփայսերը:
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02