«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաեւ խաղատուն: Ներկայումս Երեւանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահովում սեփականատիրոջը:
Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք խաղատունը առաջին հերթին հարվածելու է հենց «Փարավոնին» ու զրկելու է նրան գրեթե մենաշնորհ ունեցող կարգավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ Էռնեկյանը որեւէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է ամենաբարձր ստանդարտներով, եւ միեւնույն դաշտում նրա հետ մրցելու համար անհրաժեշտ են ավելի բարձր ստանդարտներ, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբեւէ:
Դժվար է պնդել, իհարկե, թե նման որոշում Էռնեկյանը կայացրել է ինչ-որ քաղաքական դրդապատճառներով, բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում նմանատիպ հետեւանքներ կլինեն, թերեւս կասկածից վեր է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27