Վարչապետի՝ օրերս Գյումրի կատարած այցը բավական մեծ աղմուկ առաջացրեց: Կայքերում առաջացած ոգևորությունից զատ եղան մի շարք քննադատական հրապարակումներ: Վարչապետը նյարդային է, հարցերին պատասխանելիս չի կարողանում զսպել էմոցիաները, գրում էին հատկապես Շիրակի մարզի լրատվամիջոցները: Ամենեւին նպատակ չհետապնդելով քննադատել լրագրողական համայնքին՝ այնուհանդերձ, հանուն ճշմարտության պետք է նշել, որ Գյումրիում վարչապետին ուղղված որոշ հարցեր առնվազն պրոֆեսիոնալ չէին կամ ավելի ճիշտ ոչ ադեկվատ էին:
Թերևս առավել հետաքրքրող հարցն այն էր, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ այն ամենը ինչ նեկայացվել է, չի մնալու խոստումների մակարդակում:
Կարելի է արձանագրել, որ այստեղ առաջին երաշխիքը, որ վարչապետը կարող էր տալ, այն էր, որ իր ընտանիքը պատրաստվում է 500 հազար դոլարի ներդրում անել Շիրակի զարգացման համար: Ինչ խոսք, սա յուրօրինակ ազդակ է հատկապես այն բոլոր պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կասկածամտորեն էին վերաբերվում Շիրակի մարզի զարգացման ծրագրին՝ կարծելով, թե հիմնադրամում ներդրումներ անելն անհեռանկարային է:
Ինչպես ասում են, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Կարելի է սպասել, որ ծրագիրը կարդարացնի իրեն, ինչպես վարչապետն է ասում, մթնոլորտ կփոխի Գյումրիում, աշխատատեղեր կստեղծվեն և մեծ թվով զբոսաշրջիկներ կուղղի հանրապետության երկրորդ քաղաք:
Եվ քաղաքում դրական տեղաշարժ նկատելով, տարաբնույթ խնդիրների առաջ կանգնած և թերահավատ գյումրեցին ի վերջո կփոխի իր վերաբերմունքը՝ կատարված աշխատանքն ընդունելով որպես լավագույն երաշխիք:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02