Նախօրեին և այսօր Թուրքիայի հյուսիս-արևմուտքում իրար հաջորդած երեք երկրաշարժերից հետո այս անգամ էլ ցնցվել է երկրի հյուսիս-արևելքը. ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Էրզրումում:
Ինչպես փոխանցում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը` Էրզրումի Աշքալե շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ, ստորգետնյա ցնցումների խորությունը 5.0 կմ է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Չանաքքալեի նահանգի Այվաջըք շրջանում երկու օրվա ընթացքում գրանցվել էր միանգամից երեք երկրաշարժ` 5.3, 4.2 և 5.2 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժի հետևանքով տուժել է Չանաքքալեի Այվաջըք շրջանի 12 գյուղ, ավերվել է 298 տուն: Երեխաները, ծերերը և հղի կանայք շտապ տարհանվել են: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարար Մեհմեդ Հալիս Բիլդենը զգուշացում է հղել գյուղացիներին՝ հեռու մնալ երկրաշարժից տուժած տներից:
Թուրքական Կարմիր մահիկի գլխավոր տնօրեն Քերեմ Քընըքը շրջանի բնակիչներին կոչ է արել օգնության ձեռք մեկնել տուժածներին և հայտարարել, որ Կարմիր մահիկը կշարունակի համապատասխան օգնություն տրամադրել աղետի գոտու բնակիչներին:
Թուրք հայտնի փորձագետներից պրոֆեսոր Օվգյուն Էրջանը թուրքական «Սյոզջյու» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ մոտ ապագայում հնարավոր է խոշոր երկրաշարժ տեղի ունենա Էգեյան ծովի հատվածում և, մասնավորապես, Թուրքիայի՝ երրորդ ամենախոշոր քաղաք Իզմիրում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01