Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ի իր պաշտոնական էջում ուշագրավ գրառում է կատարել նախօրեին Չանաքքալեի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել:
Գյոքչեքը, մասնավորապես, պնդել է, թե տեղի ունեցած երկրաշարժն արհեստական էր և կազմակերպվել է «արտաքին ուժերի» կողմից, որոնց նպատակն է Ստամբուլի մոտակայքում մի մեծ երկրաշարժ կազմակերպելով՝ հզոր հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը:
«Չանաքալլեում բավականին լուրջ երկրաշարժ է եղել։ Ուսումնասիրեցի: Տարածքում սեյսմիկ ուսումնասիրություններ իրականացնող նավ է գործել։ Շատ շտապ անհրաժեշտ է պարզել, թե ինչ էր ուսումնասիրում այդ նավն այդտեղ և որ երկրին է այն պատկանում: Ով ինչ ուզում է ասի` ես մտահոգություն ունեմ, որ դա դրսից հրահրված արհեստական երկրաշարժ էր: Ստամբուլի, Մարմարայի և Չանաքքալեի մոտակայքում ստորջրյա բոլոր նավերը պետք է վերահսկողության տակ վերցվեն», - գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Չանաքքալեի նահանգի Այվաջըք շրջանում երկու օրվա ընթացքում գրանցվել է միանգամից երեք երկրաշարժ` 5.3, 4.2 և 5.2 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժի հետևանքով տուժել է Չանաքքալեի Այվաջըք շրջանի 12 գյուղ, ավերվել է 298 տուն: Երեխաները, ծերերը և հղի կանայք շտապ տարհանվել են: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարար Մեհմեդ Հալիս Բիլդենը զգուշացում է հղել գյուղացիներին՝ հեռու մնալ երկրաշարժից տուժած տներից:
Թուրք հայտնի փորձագետներից պրոֆեսոր Օվգյուն Էրջանը թուրքական «Սյոզջյու» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ մոտ ապագայում հնարավոր է խոշոր երկրաշարժ տեղի ունենա Էգեյան ծովի հատվածում և, մասնավորապես, Թուրքիայի՝ երրորդ ամենախոշոր քաղաք Իզմիրում:
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02