Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը շարունակվում է Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում։
Նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում կրկին պաշտպանական ճառով է հանդես եկել մեղադրյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը կրկին աղմկահարույց հայտարարություն է արել` պնդելով, որ Դինքի սպանության կազմակերպիչը Տրապիզոնի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ուղղորդված գաղտնի գործակալ Էրհան Թունջելն է: Այս մասին գրում է demorathaber.org կայքը:
«Սպանության կազմակերպիչը Թունջելն է: Դուք ստիպված եք ճնշում գործադրել նրա վրա», - հայտարարել է Յըլմազերը:
Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը նամակ էր գրել դատարան` պնդելով, որ սպանության գլխավոր մեղավորը գործով արդարացված Էրհան Թունջելն է:
2013թ.-ի հոկտեմբերին Ստամբուլում ձերբակալված Էրհան Թունջելը ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ նա վճարում է պետության համար իրականացրած ծառայության գինը և որ իր համար մեծ պատիվ է ձերբակալվել հենց Թուրքիայի Հանրապետության ականավոր գործիչ, նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի կախաղանի օրը:
Նա առաջին նիստի ընթացքում ամբողջ մեղքը բարդել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության բարձրաստիճան պաշտոնյաներ Ռամազան Աքյուրեքի, Սաբրի Ուզունի, Ալի Ֆուաթ Յըլմազերի վրա:
Նշենք, որ 2016թ.-ին Թունջելը հրապարակել է հեղինակային «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները» գիրքը, որով ըստ իրեն` լույս է սփռում Դինքի սպանության մութ կողմերի վրա և Դինքի սպանության կազմակերպման համար մեղադրում Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած «Հիզմեթ» («Ծառայություն» -tert.am) խմբավորմանը:
Մինչդեռ Յըլմազերը հայտարարել էր, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:
Նա նաև հավելել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում «Էրգենեկոնի» հետ կապված հետաքննության շուրջ պարբերաբար կապ է պահպանել Էրդողանի հետ:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55