ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարությունը ուսումնասիրել է կոնկրետ ներդրումային ծրագրերը, կազմակերպությունների հետ քննարկել պետության աջակցության գործիքակազմից անհրաժեշտ օժանդակությունը և տրամադրել այն՝ ըստ կարիքների։
Արդյունքում 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում և 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ծրագրերի ֆինանսական աղբյուրները առկա են և հստակեցված։
Ըստ ոլորտների՝ ներդրումները կունենան հետևյալ կառուցվածքը․


Նշվում է, որ նախարարությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը, որոնց արդյունքում կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ և կիրականացվի 11,8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Միաժամանակ, ակնկալվում է նաև շուրջ 100 մլն դոլարի պորտֆելային ներդրումներ հայկական ընկերությունների բաժնետոմսերում։
Ներդրողներն օգտվում են պետության աջակցության գործիքակազմից, մասնավորապես՝
–ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար,
–գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն,
–ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ,
–ՓՄՁ պետական աջակցության գործիքներ,
–Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ,
–Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում,
–Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով,
–Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ։
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
13:02 08.05.26
11:04 08.05.26
12:14 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
10:22 08.05.26
11:22 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44