ԱՄՆ-ի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի պաշտպանում Սիրիայից երկիր փախստականների մուտքի արգելքը, որը սահմանել է նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին վկայում են Quinnipiac University-ի անցկացրած հարցման արդյունքները:
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա ահաբեկիչների մուտքից երկիրը պաշտպանելու մասին», որն 90 օրով արգելում է յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաեւ 120 օրով կասեցնում Է փախստականների ընդունումը եւ անորոշ ժամկետով արգելում փախստականների ընդունումը Սիրիայից: Հրամանագիրը բողոքի ակցիաների եւ իրավաբանական վեճերի պատճառ Է դարձել: Սիեթլի ֆեդերալ դատարանը կասեցրել է հրամանագրի գործողությունը, դրա վերաբերյալ որոշում պետք է կայացվի մոտ ժամանակներս:
Quinnipiac University-ի հետազոտության տվյալներով՝ Սիրիայից փախստականների վերաբերյալ նախագահի որոշմանը դեմ է արտահայտվել հարցվածների 70 տոկոսը, կողմ՝ 26 տոկոսը: 120 օրով փախստականների ընդունումն արգելող երկրորդ հրամանագրին դեմ Է արտահայտվել 60 տոկոսը, այն պաշտպանել է 37 տոկոսը:
Սակայն յոթ երկրներից քաղաքացիների մուտքի արգելման հարցում ամերիկացիների կարծիքները գրեթե կիսվել են, որոշմանը դեմ է 51 տոկոսը, այն պաշտպանում է 46 տոկոսը:
Հարցման մասնակիցները գրեթե նույն կերպ են պատասխանել այն հարցին, թե իրենք արդյոք նախագահի հրամանագրերը համարում են «արգելք մուսուլմանների համար» (51 տոկոսն այդպես է կարծում, իսկ 45 տոկոսն այդպես չի կարծում): Ընդ որում հարցվածների 58 տոկոսն այն կարծիքին է, որ իսլամը «խաղաղ կրոն է», իսկ 26 տոկոսը նշում Է, որ իսլամը «բռնություն է հրահրում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02