Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում փետրվարի 6-ին և 7-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով անօթևան մնացած բնակիչների համար «Կարմիր մահիկը» ճամբար է հիմնել:
Ինչպես հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը` միջազգային կազմակերպությունը նաև իր վրա է վերցրել երկրաշարժից տուժածների սննդի հարցի լուծումը:
Նշվում է, որ երկրաշարժից ամենաշատը տուժել է Այվաջըքի Յուքարըքյոյ թուրքմենաբնակ գյուղը, որտեղ ավերվել է ավելի քան 100 տուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Չանաքքալեի նահանգի Այվաջըք շրջանում երկու օրվա ընթացքում գրանցվել էր միանգամից երեք երկրաշարժ` 5.3, 4.2 և 5.2 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժի հետևանքով տուժել է Չանաքքալեի Այվաջըք շրջանի 12 գյուղ, ավերվել է 298 տուն: Երեխաները, ծերերը և հղի կանայք շտապ տարհանվել են:
Թուրքական «Կարմիր մահիկի» գլխավոր տնօրեն Քերեմ Քընըքը շրջանի բնակիչներին կոչ էր արել օգնության ձեռք մեկնել տուժածներին և հայտարարել, որ «Կարմիր մահիկը» կշարունակի համապատասխան օգնություն տրամադրել աղետի գոտու բնակիչներին:
Թուրք հայտնի փորձագետներից պրոֆեսոր Օվգյուն Էրջանը թուրքական «Սյոզջյու» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ մոտ ապագայում հնարավոր է խոշոր երկրաշարժ տեղի ունենա Էգեյան ծովի հատվածում և, մասնավորապես, Թուրքիայի՝ երրորդ ամենախոշոր քաղաք Իզմիրում:
![]()






12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02