Լիազորված տնտեսական ոչ մի օպերատոր չի հաշվառվել՝ չնայած այդ հենքը կա 2015-ից:
Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և այդ առնչությամբ հանձնարարական տվեց ՀՀ ՊԵԿ նախագահին՝ Ֆինանսների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում վեր հանել և ներկայացնել տնտեսական լիազոր օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները: Վարչապետի խոսքով՝ դա բիզնեսի, տնտեսական գործունեության ու ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ:
«Այն թույլ է տալիս օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում: Եվ չնայած այդ ինստիտուտի գործարկման համար անցյալ տարի մշակվել է իրավական հենք, սակայն մինչ այժմ ոչ մի լիազորված օպերատոր չի հաշվառվել»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ գործիքը պետք է ակտիվացնել և հանձնարարեց ՊԵԿ նախագահին, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին համատեղ աշխատել և մեկամսյա ժամկետում ներկայացնել տնտեսական լիազոր օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները. «Նշված ժամկետում զեկուցեք, թե մի քանի ամիս անց քանի լիազորված օպերատոր է հաշվառվել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երկու ամսվա ընթացքում պետք է նաև հանրության իրազեկմանն ուղղված քայլեր անել:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02